Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում 20-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ հարձակվել է շտապօգնության աշխատակիցների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյե Սելոյի Բրոնետանկովայա փողոցում, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։
Վիճաբանության ընթացքում տղամարդը ծեծել է 35-ամյա բուժակին և շտապօգնության 62-ամյա վարորդին։ Թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառը, չի հաղորդվում։ Երկու տուժածներն էլ վնասվածքների պատճառով բժշկական օգնության կարիք են ունեցել։
Հարձակվողը ձերբակալվել է, նրա նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել «մանր խուլիգանություն» հոդվածով։ Ներկայում քննարկվում է նաև քրեական գործ հարուցելու հարցը։ Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուժայինները ձերբակալել էին մի տղամարդու, որը կրակ էր բացել շտապօգնության բժիշկների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան