Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտ
Ռուսաստան
Օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության ցամաքային սպառազինությամբ խմբային հարված են հասցրել Ուկրաինային։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևում խոցվել է երկու կարևոր օբյեկտ՝ «Կիև-111» արդյունաբերական ձեռնարկությունը և «Կիև-3» վառելիքաքսուքային նյութերի պահեստը։
«Կիև-111»-ը Fire Point ընկերության արտադրական հարթակն է, որը ստեղծվել է 2022 թվականին և 2024 թվականի վերջին դարձել Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոշոր կապալառուներից մեկը։ Հաղորդվում է, որ այնտեղ արտադրվում են ցամաքային տեղակայման FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների բաղադրիչներ և մարտագլխիկներ, ինչպես նաև պահվում են պինդ վառելիքով արագացուցիչների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ։
«Կիև-3» օբյեկտն ապահովում է նավթամթերքի մատակարարումն ուկրաինական զորքերին «Նովոգրադ-Վոլինսկի» արտադրական-դիսպետչերական կայանից։ Օբյեկտում լիցքավորվում են վառելիքատար մեքենաները, որոնք այնուհետև ուղարկվում են երկրի արևելք՝ ռազմական խմբավորումներին վառելիքով ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը