Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասին
Ռուսաստան
Արևմտյան երկրների առաջնորդներին հատուցում է սպասվում այն հանցագործությունների համար, որոնք, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, կատարվել են Ռուսաստանը ոչնչացնելու փորձերի ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Մեդվեդևի խոսքով՝ արևմտյան առաջնորդները սխալվում են՝ կարծելով, թե կկարողանան «ժամանակին դուրս գալ խաղից»։ Նա հայտարարել է, որ հատուցումը կհասնի ոչ միայն հանցագործությունների անմիջական կատարողներին, այլև դրանց պատվիրատուներին։ «Այս անգամ նրանց չի հաջողվի մաքուր ձեռքերով դուրս գալ, ինչպես դա արեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից և իրենց կողմից սնուցված հիտլերյան նացիզմի փլուզումից հետո»,- ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Մեդվեդևը կոշտ արտահայտություններով էր խոսել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հասցեին՝ արձագանքելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակելու վերաբերյալ նրա հայտարարություններին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան