«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News

Աշխարհ

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի հակված լինել սադրիչ գործողությունների, որոնք ընդհուպ կարող են առնչվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքին։

CBS News-ը, հղում անելով հատուկ ծառայությունների գնահատականներին տեղյակ ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ խոսքը կարող է վերաբերել հիբրիդային գործողություններին, կիբեռհարձակումներին և այլ քայլերի, որոնք Մոսկվային թույլ են տալիս ժխտել իր առնչությունը, սակայն չեն ենթադրում լայնածավալ ռազմական հակամարտության մեկնարկ։ ԱՄՆ հետախուզական համայնքում գտնում են, որ մի քանի ամիս առաջվա համեմատ ռուսական ղեկավարությունն այլ կերպ է գնահատում նմանօրինակ քայլերի ռիսկերը։

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ Մոսկվայի ենթադրյալ նպատակը պարտադիր չէ, որ լինի ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ պատերազմ սադրելը, այլ՝ դաշինքի միասնությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը ստուգելը՝ դաշնակիցներից մեկի դեմ հարձակմանը արձագանքելու հարցում։

Միացյալ Նահանգներում նաև կարծում են, որ այս շաբաթվա սկզբին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված պայթուցիկով անօդաչուն ռուսական ծագում ունի։

Ամերիկացի պաշտոնյաները մատնանշում են նաև այլ միջադեպեր, որոնք խորացրել են անհանգստությունը։ Դրանց թվում են՝ ռուսական անօդաչուների մուտքը Ռումինիայի օդային տարածք, ռուսական հրթիռի կողմից Լեհաստանի տարածքի հատումը, ինչպես նաև Եվրոպայում ենթադրյալ դիվերսիաների, կիբեռհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների հաճախացած դեպքերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և եվրոպացի այլ առաջնորդներ արդեն բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանն ընդլայնում է հիբրիդային մեթոդների կիրառումը։ Ռյութեն անցյալ տարվա դեկտեմբերին զգուշացրել էր, որ դաշինքի երկրներն արդեն վտանգի տակ են, և Մոսկվան հինգ տարվա ընթացքում կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել։

ԱՄՆ հետախուզության նոր գնահատականները հայտնվել են Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների և ռուսական զորքերի զգալի կորուստների ֆոնին։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանը ամսական կորցնում է մոտ 30 հազար զինծառայող, կամ շաբաթական 5–7 հազար, ինչը գերազանցում է նոր մարտիկների հավաքագրման տեմպերը։

Միևնույն ժամանակ, հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ դիվանագիտական ջանքերն առայժմ մտել են փակուղի, իսկ բանակցությունների վերսկսման հստակ ճանապարհ չկա։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները։ ՆԱՏՕ-ում նույնպես առայժմ չեն պատասխանել CBS News-ի հարցմանը։ Պարբերականը մեկնաբանության համար դիմել է նաև Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։

CBS News-ի տվյալներով՝ ամերիկյան հետախուզության գնահատականների մասին առաջինը հայտնել էր The Wall Street Journal-ը։

Իրավիճակն առանձնահատուկ նշանակություն է ստանում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ կապված, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի 32 անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս կասկածի տակ էր դրել այդ պարտավորությունների անվերապահությունը, թեև այլ դեպքերում հայտարարել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Նրա վարչակազմը նաև ձգտում է ավելացնել եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը և վերաբաշխել անվտանգության համար պատասխանատվությունը դաշինքի ներսում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված