Երևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 8-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գլինկայի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը։
«Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։Ավտոմեքենան ու մոտոցիկլը հայտնվել են ճանապարհի մեջտեղում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի և վարորդների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան