Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զինատեսակների, մասնավորապես՝ MLRS բազմակի հրթիռային արձակիչների և ATACMS բալիստիկ հրթիռների՝ Ուկրաինային փոխանցման առաջարկի վերաբերյալ, ինչը հաստատվում է Կոնգրեսի պաշտոնական փաստաթղթերով։
«Կից հավաստագրում նկարագրված գործարքը ներառում է Ուկրաինայի կառավարությանը 12 M270 MLRS բազմակի հրթիռային համակարգերի արձակիչների, 2524 M26 կրկնակի նշանակության բարելավված կլաստերային զինամթերքի (DPICM) հրթիռների և 47000 M509A1 203 մմ DPICM արկերի փոխանցումը», – նշվում է փաստաթղթում։
Սպառազինության փոխանցումը նախատեսված է իրականացնել թուրքական մասնավոր MKE, ASFAT և ARCA Savunma ընկերությունների, բուլղարական մասնավոր VTIC International Ltd.-ի, ինչպես նաև ամերիկյան մասնավոր Pansophico և Patriot Defense Group ընկերությունների միջնորդությամբ։
«Գործարքը ենթադրում է Ուկրաինայի կառավարությանը M39 մոդիֆիկացված 70 ATACMS հրթիռների փոխանցում՝ թուրքական մասնավոր MKE ընկերության և ամերիկյան մասնավոր Pansophico ու Patriot Defense Group ընկերությունների միջոցով», – նշվում է մեկ այլ ծանուցման մեջ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան