Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության համաձայն՝ Կիևն ունակ չէ իրականացնել բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն առանց արևմտյան աջակցության։
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է զանգվածային օգտագործմանը, չեմ կարող ասել, քանի որ կան բաներ, որոնք կախված չեն Ուկրաինայից։ Մեր բալիստիկան սահմանափակ է, բայց մենք ունենք որոշներ այլ երկրներից», – նրա խոսքերն է մեջբերել Strana.ua-ն։
Զինվորականները, ինչպես նաև ինքը՝ Զելենսկին, բազմիցս ընդունել են, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողացել խոցել ոչ մի ռուսական հրթիռ խոշոր քաղաքներում թիրախների վրա հարվածների ժամանակ։
Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եգոր Չերնևը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված իրավիճակը դարձել է ամենավատը հակամարտության սկսվելուց ի վեր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան