Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել
Աշխարհ
Ուկրաինայի օդադեսանտային գրոհային զորքերի (ՕԴԶ) գնդապետ Վադիմ Ռեպեցկին զոհվել է հատուկ գործողությունների գոտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության մարմինների աղբյուրին։
«Մարտական գոտում զոհվել է Ուկրաինայի օդադեսանտային գրոհային զորքերի սպա գնդապետ Վադիմ Ստանիսլավովիչ Ռեպեցկին», - գործակալությանը հայտնել են։
Նախորդ օրը հրատարակության լրագրողները հայտնել էին, որ Զապորոժիե շրջանում զոհվել է մայոր Վիտալի Ժաբչիկը, որը ծառայում էր որպես Ուկրաինայի զինված ուժերի 128-րդ առանձին ծանր մեխանիզացված բրիգադի գումարտակի շտաբի պետ։ Աղբյուրը նաև պարզաբանել է, որ հուլիսի 31-ին Կիրովոգրադի շրջանում ոչնչացվել է ուղղաթիռ, որը փորձում էր տարհանել ավագ լեյտենանտ Յարոսլավ Դեմչևսկուն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան