Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Աշխարհ
Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել:
Ինչպես հայտնում է SANA-ն, 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։
Հուշագրի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը, աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։
Ռազմական օբյեկտները կվերածվեն սիրիա-ռուսական համատեղ ուսումնական կենտրոնների՝ ավանդական ռազմական բազաների փոխարեն։ Անցումային գործընթացը նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան