Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել
Թուրքիա
Թուրքիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն Սարդես քաղաքում, հնագետները մարմարե արձան են հայտնաբերել: 2,2 մետր բարձրությամբ քանդակը պատկերում է շերտավոր հանդերձանքով երիտասարդի։
Մասնագետների գնահատմամբ՝ մ.թ.ա. 5-րդ դարով թվագրվող այս արձանը շուրջ 2500 տարեկան է։ Շնորհիվ այն բանի, որ հռոմեական դարաշրջանում այն որպես սալաքար է օգտագործվել և տեղադրված է եղել դեմքով դեպի վար, դիմագծերը հիանալի պահպանվել են։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո այն կցուցադրվի Մանիսայի թանգարանում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան