Իրանի նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել․ «Նրանց բոլոր ծրագրերը լիովին խափանվեցին»
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինների դեմ ուղղված գործողությունների նպատակն Իրանում փողոցային ցույցեր և անկարգություններ հրահրելն էր։
Նրա խոսքով՝ այդ գործողությունների հեղինակները հույս ունեին նաև էթնիկ լարվածություն առաջացնել և հասնել երկրի մասնատմանը։ Սակայն, ըստ Փեզեշքիանի, այդ ծրագրերը ձախողվել են։
Իրանի նախագահը նաև անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը տարբեր ճանապարհներով աջակցել է Իրանին՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ սեփական մատակարարումների միջոցով։
Փեզեշքիանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում տրամադրել է անհրաժեշտ օգնություն և աջակցել է «այն ամենում, ինչ անհրաժեշտ էր»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է