Համաճարակի վտանգ՝ Արամուսում․ գյուղի գլխավոր փողոցը մեկ ամիս է՝ կեղտաջրերի մեջ է
Հասարակություն
Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի գլխավոր փողոցում կեղտաջուրն ազատ հոսում է ճանապարհով մեկ։ Շոգ եղանակին գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակն ավելի են սրվում՝ բնակիչների մոտ առաջացնելով առողջապահական և համաճարակային վտանգի լուրջ մտահոգություններ․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Բնակիչները պնդում են՝ խնդրի մասին բազմիցս ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերություն և վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն պատասխանն անփոփոխ է՝ «խնդրին քաջ ծանոթ ենք, խումբը կմոտենա»։ Խումբը, սակայն, կարծես թե մեկ ամսից ավելի է՝ ճանապարհին է։
Կեղտաջուրը հոսում է այն հատվածով, որտեղով ամեն օր անցնում են բնակիչներն ու հարակից գյուղեր մեկնող քաղաքացիները։ Որոշ ժամերի հոսքն այնքան է ուժեղանում, որ ճանապարհով անցնելն անգամ դժվարանում է։
Բնակիչները սպասում են, որ պատասխանատուները վերջապես «կմոտենանքից» անցնեն գործի և վերացնեն կեղտաջրի աղբյուրը։ Հակառակ դեպքում Արամուսի գլխավոր փողոցը կարող է վերածվել ոչ միայն գարշահոտության, այլև սանիտարական լուրջ խնդրի օջախի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է