Թրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին Սպիտակ տան իրավաբանական խորհրդական նշանակելու մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին՝ նախկինում դատարանում իրեն ներկայացրած փաստաբանին, իր օգնական և Սպիտակ տան խորհրդական նշանակելու որոշման մասին։
Օգոստոսի 9-ին ամերիկացի առաջնորդը Truth Social-ում հայտնեց, որ «Ուիլ Շարֆը սեպտեմբերի 1-ից կդառնա նախագահի օգնական և Սպիտակ տան խորհրդական»։ Նա կփոխարինի Դեյվիդ Ուորինգտոնին, ով, ըստ Թրամփի, «կտեղափոխվի մասնավոր հատված»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը «լավ գիտի» Շարֆին, ով Սպիտակ տան գործադիր քարտուղարն է։ Թրամփը հավելել է, որ Շարֆը նախկինում իրեն ներկայացրել է «շատ դեպքերում, այդ թվում՝ Գերագույն դատարանում»՝ Բայդենի վարչակազմի «կոռումպացված և անօրինական քարոզարշավի» ընթացքում։ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Բայդենի օրոք ինքը ենթարկվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների։
Սպիտակ տան խորհրդականը խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ նախագահին և նրա վարչակազմին իրավական հարցերով։ Դրանք ներառում են ամերիկացի առաջնորդի կողմից օրինագծերի ստորագրումը, ներման վերաբերյալ որոշումները և շահերի հնարավոր բախումները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է