Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի կամրջի մոտ, բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ԳԱԶ 2410»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց. հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Վթարի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ նրանցից երկուսը անչափահասներ են։ Երկու երեխա տեղափոխվել է «Ուիգմոր Քլինիք», իսկ մեկ վիրավոր՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ շտապօգնության ժամանումը նրանց օգնության են հասել քաղաքացիները։
Դեպքի վայրում օպերատիվ աշխատել են շտապօգնության բժիշկներն ու պարեկները։ Տարածքը սահմանազատվել է, դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության և քննչական խմբերը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությունը շարունակվում է՝ վթարի բոլոր հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է