Դանիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում խիստ միգրացիոն քաղաքականության օգտին
Աշխարհ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համերաշխություն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ ԵՄ-ի կողմից խիստ միգրացիոն քաղաքականություն վարելու և անվերահսկելի միգրացիայի դեմ պայքարելու անհրաժեշտության հարցում։
«Մենք թույլ չենք տա անվերահսկելի միգրացիա դեպի Եվրոպա։ Եվ մենք առաջատար դիրք ենք գրավում խիստ ներգաղթային քաղաքականության հարցում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ Եվրոպայում», - նշել են Ֆրեդերիկսենը և Մելոնին Facebook-ի համատեղ գրառման մեջ:
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ անօրինական միգրացիան բացասական հետևանքներ ունի մեր հասարակության համար. այն ավելացնում է հանցագործությունը, ճնշում է գործադրում մեր սոցիալական ապահովագրության համակարգի վրա և թուլացնում հանրային վստահությունը»։
Վարչապետները նշել են, որ իրենք ամեն ինչի շուրջ համաձայն չեն, բայց «միավորված են Եվրոպայի մասին հոգ տանելու ցանկությամբ»։ Ֆրեդերիկսենը և Մելոնին կարծում են, որ ավելի շատ մարդիկ պետք է արտաքսվեն ԵՄ-ից, և արտաքսման կենտրոններ պետք է ստեղծվեն երրորդ երկրներում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է