Ռումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համար
Աշխարհ
Ռումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացիններով և մահակներով հարձակվելու համար՝ երեխաների առևանգման մասին լուրերից հետո, հաղորդում է Digi 24-ը՝ հղում անելով դատախազությանը։
Ռումինիայի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է, որ Կլուժ շրջանում տեղի բնակիչները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա՝ երեխաների առևանգման մասին լուրերից հետո։ Վարորդը վիրավորվել է հարձակման ժամանակ, իսկ դիմապակու բեկորները վնասել են նրա եղջերաթաղանթը։
«Վեց տղամարդ և մեկ կին ձերբակալվել են Կլուժ շրջանում շտապօգնության մեքենայի վրա հարձակվելու համար։ Կինը հարձակման մեջ մեղադրվող միակ անձն է։ Մեղադրողները կարծում են, որ նա նետել է քարը, որը ծակել է շտապօգնության մեքենայի պատուհանը և վիրավորել վարորդին», - հաղորդել է հեռուստաալիքը։
Քննիչների տվյալներով՝ հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան Ռեչեա Քրիստուր համայնքից ուղևորվում էր մոտակա քաղաքի հիվանդանոց։ Տեղի բնակիչները մեքենաներով փակել են ճանապարհը և շրջապատել շտապօգնության մեքենան՝ զինված կացիններով, մահակներով և քարերով։ Վիրավորվելուց հետո վարորդը շարունակել է վարել մեքենան և անձնակազմin՝ հիվանդի հետ, տարել մոտակա հիվանդանոց։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է