Գազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերել
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ բնակավայրում գործող «Ծովազարդ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Որոշումը կայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ստուգման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ․ արտադրամասի պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, առաստաղը չի կանխարգելել կեղտի ու բորբոսի առաջացումը, իսկ պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Խախտումներ են հայտնաբերվել նաև սննդամթերքի հետ անմիջական շփվող սարքավորումների, գործիքների և տարաների մասով։ Դրանք չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և պատշաճ վիճակում չեն պահվել։
Արտադրամասը նաև անձնակազմի համար հանդերձարան չի ունեցել, իսկ սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրական տարածք։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է