Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ կանգնած են եղել միմյանց կողքին դժվարին ժամանակներում։
Նա այս մասին գրել է X-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած խոսքերի համար։
«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի մասին Ձեր բարի և անկեղծ խոսքերի համար: Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին»,- գրել է Ալիևը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Ադրբեջանը զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին՝ բաց պահելով մատակարարման կարևոր երթուղիները և նպաստելով Ռուսաստանից օգնության տարանցմանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է