Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել
Աշխարհ
Պայթուցիկով անօդաչու թռչող սարքը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում բախվել է ռազմական բեռ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել։ Այս մասին հայտնում է գերմանական Die Zeit պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թևերը ինքնաթիռի հատկապես խոցելի հատվածներից են, քանի որ սովորաբար այնտեղ են տեղակայված վառելիքի բաքերը։ Սակայն Լայպցիգում պայթյուն տեղի չի ունեցել։ Տեսագրությունում երևում է, որ անօդաչուն հարվածել է թևին, հետ է շպրտվել և ընկել գետնին»,- նշվում է հրապարակման մեջ։
Օդանավակայանի տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ երբ զբոսաշրջային ավտոբուսի վարորդը նկատել է ԱԹՍ-ն, այն արդեն գետնին է եղել։ Միաժամանակ պարզվել է, որ պայթուցիկ սարքը գտնվել է ոչ թե անմիջապես անօդաչուի վրա, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այլ դրանից որոշակի հեռավորության վրա։
Ավելի վաղ Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչուների հայտնվելը բնութագրվել էր որպես «ռազմական տիպի բարդ գործողություն»։ Քննիչների և փորձագետների վերլուծության համաձայն՝ գործողությանը մասնակցել է երկու ԱԹՍ։ Նրանց տվյալներով՝ երկրորդ անօդաչուն տեսողական կապ է պահպանել պայթուցիկ տեղափոխող սարքի հետ և պատկերը փոխանցել թռիչքը կառավարող անձանց։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է