Թուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Աշխարհ
Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան կմիավորեն ուժերը պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, կփոխանակվեն ռազմական փորձագիտությամբ և կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Սա նախատեսված է Մեքքայի համաձայնագրով, որը ուժի մեջ կմտնի Թուրքիայի խորհրդարանի կողմից աշնանային նստաշրջանի ընթացքում վավերացումից հետո, հաղորդում է «Թուրքիե» թերթը։
Ըստ թերթի՝ երեք երկրների միջև ռազմական համագործակցության առաջին քայլը կլինի զինվորական անձնակազմի փոխանակումը, որը հիմք կդնի երկարաժամկետ ռազմական համագործակցության համար: Համատեղ զորավարժությունները կնպաստեն երեք երկրների զինված ուժերի փոխգործունակության բարձրացմանը հնարավոր ճգնաժամային իրավիճակներում։
Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան նաև նախատեսում են ակտիվորեն համագործակցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ օգտագործելով իրենց արտադրական, տեխնոլոգիական և հետազոտական հնարավորությունները: Համաձայնագրի զսպման ներուժը կամրապնդվի համաձայնագրով ստեղծված վաղ նախազգուշացման մեխանիզմով, նշում է «Թուրքիե»-ն։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է