Ռուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել
Ռուսաստան
«Կալաշնիկով» կոնցեռնի արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ բարեկամ երկրների կողմից հսկայական հետաքրքրություն կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կոնցեռնի ղեկավար Ալան Լուշնիկովը։
«Կարող եմ ասել, որ բարեկամ երկրներից պահանջարկը հսկայական է։ Ռուսական զենքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է հենց այն պատճառով, որ այն փորձարկվել է մարտի դաշտում, և մենք այն մշտապես զարգացնում ենք»,- հայտարարել է Լուշնիկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ համագործակցող երկրները ստանում են ոչ միայն կոնկրետ արտադրանք, այլև համապատասխան փորձ և տեխնոլոգիական կարողություններ։
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը հասել է զենքի արտադրության այնպիսի տեմպերի, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինչպես ռուսական բանակի, այնպես էլ ընկերության պահանջները։ «Կալաշնիկովը» նաև հայտնել էր 2024 թվականի արտահանման պայմանագրերից ստացված ռեկորդային հասույթի մասին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը