Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձել
Աշխարհ
Ամերիկացի դերասանուհի Էնն Հեթուեյը Լոս Անջելեսում մասնակցել է «На краю Оук-стрит» ֆիլմի պրեմիերային և իր արտաքին տեսքով հակասական արձագանքներ առաջացրել համացանցում։
Հղի դերասանուհին կարմիր գորգին ներկայացել է ցածր գոտկատեղով լայն ջինսերով և երկնագույն կարճ տոպով, որը բաց է թողել որովայնը։ Կերպարը նա լրացրել է կարմիր ատլասե բարձրակրունկ կոշիկներով, ոսկեգույն թևնոցներով, խոշոր մատանիներով և երկար ականջօղերով։ Դիմահարդարման գլխավոր շեշտադրումը եղել է վառ կարմիր շրթներկը, իսկ մազերը հավաքված են եղել բարձր պոչով։
Համացանցի օգտատերերի կարծիքները դերասանուհու կերպարի վերաբերյալ բաժանվել են։ Ոմանք այն անհաջող և ոչ այնքան էլեգանտ են համարել՝ հատկապես քննադատելով բաց որովայնն ու ցածր գոտկատեղով ջինսերը։ Մյուսները պաշտպանել են Հեթուեյին՝ նշելով, որ նա հիանալի տեսք ունի և իրավունք ունի կրել այն, ինչ իրեն դուր է գալիս։
Ավելի վաղ՝ հունիսին, երրորդ երեխային սպասող Էնն Հեթուեյին լուսանկարել էին լողափում՝ բիկինիով։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է