Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի հայտնաբերելու մասին. փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի մարմինը։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի վայր են ժամանել նաև քննիչները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են կնոջ մահվան հանգամանքները՝ այդ թվում՝ արդյոք տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար։
Քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է