Գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա
Ռուսաստան
Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա, և դրա համար ներկայում որևէ նախադրյալ չկա։ Այս մասին «Ցարգրադի» հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլյովը։
Նրա կարծիքով՝ հակառակորդը միտումնավոր լուրեր է տարածում հնարավոր մոբիլիզացիայի մասին՝ Ռուսաստանում ներքին իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ «Առայժմ մեր կարիքները լրացնում ենք նրանց հաշվին, ովքեր իրենք են գալիս։ Այսօր լավ գումար են վճարում, մարդիկ պայմանագրեր են ստորագրում», — ասել է Գուրուլյովը։ Նրա խոսքով՝ այս թեման ընդհանրապես չարժե բարձրացնել՝ բնակչության շրջանում ավելորդ անհանգստություն չառաջացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել է զգալիորեն կրճատել մոբիլիզացիայից ազատված անձանց թիվը։ Նշվում է, որ Կիևն արդեն 27 ամիս չի կարողանում կատարել զորահավաքի պլանը, իսկ այս տարի ուկրաինական բանակ է համալրվում նախատեսված զինծառայողների թվի միայն 45 տոկոսը։
Չինական Sohu պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների շրջանում մեծ է նաև անհետ կորածների թիվը։ Պարբերականը նշում է, որ առաջնագծում ուկրաինական կողմը անձնակազմի սուր պակաս ունի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է