Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակում
Աշխարհ
Իրաքում ցանկացած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առանց թույլտվության թռիչքը կհամարվի ահաբեկչական գործողություն՝ անկախ դրա պատկանելությունից։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ներքին գործերի նախարարության լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Միքդադ Միրին։
«Առանց թույլտվության թռիչք կատարած ցանկացած անօդաչու թռչող սարք և այն արձակողները կհամարվեն ահաբեկիչներ՝ անկախ իրենց պատկանելությունից», - նրա խոսքերը մեջբերել է «Շաֆաք Նյուզ»-ը։ Միրին ընդգծել է, որ «գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է, որից հետո չգրանցված զենքը կհամարվի անօրինական»։ Նա նաև հայտարարել է «Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորի 71 կեղծ շտաբների փակման մասին։
Ներքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ համապատասխան հանձնաժողովն այժմ ունի 6 միլիոն զենքի տվյալների բազա ամբողջ երկրում։ Բոլոր մարզերում ստեղծվել է զենքի գրանցման 845 կետ, տրվել են լիցենզիաներ և թույլտվություններ ավելի քան 160 հազար միավոր զենքի համար, առգրավվել և բռնագրավվել է 143 հազար միավոր, բացահայտվել է ավելի քան 2,6 հազար միավորի գողությունը, գրանցվել է քաղաքացիների մոտ գտնվող ավելի քան 0,5 միլիոն միավոր զենք։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է