Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համար
Աշխարհ
Կիևի քաղաքային խորհուրդը պետական «Օշադբանկ»-ից 2.5 միլիարդ գրիվնայի (55.8 միլիոն ԱՄՆ դոլար) վարկ է վերցրել՝ Ուկրաինայի մայրաքաղաքը ձմռանը նախապատրաստելու համար, հայտարարել է բանկը։
«Օշադբանկ»-ը Կիևի քաղաքային խորհրդի հետ վարկային պայմանագիր է կնքել 2.5 միլիարդ գրիվնայի (55.8 միլիոն ԱՄՆ դոլար) համար: Միջոցները արդեն հատկացվել են Կիևի քաղաքային զարգացման բյուջեին՝ Կիևի տարածքային համայնքի կայունության պլանի իրականացման համար», - ասվում է բանկի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Բանկի տվյալներով՝ վարկը նախատեսված է քաղաքի՝ 2026/2027 թվականների ջեռուցման սեզոնի ընթացքում էներգամատակարարման և ջերմամատակարարման հնարավոր խափանումներին դիմակայելու կարողությունը ամրապնդելու համար։ Վարկային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է