Ֆիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր։
Թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Կովկասում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տարածաշրջանում հրադադար է հաստատվել, իսկ գործընթացը զարգանում է խաղաղության ուղղությամբ։
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան տարածաշրջանային գործընթացները դիտարկում է նաև անվտանգության և տնտեսական համագործակցության տեսանկյունից՝ դրանք կապելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է