Bild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվել
Աշխարհ
Գերմանացի քննիչները Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, հաղորդում է Bild թերթը։
Ըստ թերթի՝ ԴՆԹ-ն, ենթադրաբար, համընկնում է նույն օդանավակայանում DHL լոգիստիկ կենտրոնում 2024 թվականին տեղի ունեցած միջադեպի հետաքննության ընթացքում հայտնաբերված նմուշների հետ։ Այդ ժամանակ ընկերության պահեստում հրդեհվել է հրկիզող սարք պարունակող բեռ։ Թերթը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
Օգոստոսի 5-ի գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանի թռիչքուղու վրա՝ ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռի մոտ, հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որը տեղափոխում էր ինքնաշեն պայթուցիկ սարք։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը միջադեպը որակել է որպես «հիբրիդային հարձակման սցենար»։ Նա չի բացառել, որ հանցագործները կարող էին լինել «օտարերկրյա պետություններ»։ Անօդաչու թռչող սարքի միջադեպի հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպը անվանել է շտապ կերպով կազմակերպված սադրանք՝ նշելով, որ այն «ծառայում է բացառապես Կիևի և եվրոպական քաղաքական դասի միլիտարիստական թևի նպատակներին»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է