Արարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուր
Տնտեսություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի և Արմավիրի մարզերում ստուգել է առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հոր։
Վերահսկողության արդյունքում կասեցվել է 146 հորի շահագործում՝ Արմավիրում՝ 85, Արարատում՝ 61։ Խախտումների համար նշանակվել է ընդհանուր 53,1 մլն դրամի վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջը կազմել է շուրջ 687,4 մլն դրամ։
Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել նաև 208 խորքային հորի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով։ «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների ընթացքում առերևույթ հանցանքի հատկանիշներով դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե։
Ապօրինի շահագործվող հորերի կասեցման արդյունքում խնայվել է մոտ 1160 լիտր ջուր վայրկյանում կամ տարեկան ավելի քան 15 մլն խմ ջուր։ Այդ ծավալը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի տարողությանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է