Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 10-ին Պռոշյան բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամը 14։42-ին ահազանգ է ստացվել, որ այրվում են խոտածածկույթ և ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 7000 քմ տարածքում, որտեղ այրվել է խոտածածկույթ և մոտ 30 խմ կուտակված հնամաշ անվադողեր։
Հրդեհի հետևանքով ջերմահարվել են նաև պտղատու ծառեր։ Փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 15։46-ին, իսկ ամբողջությամբ մարել՝ 16։41-ին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է