Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման 

Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին

Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնական ծրագրերը՝ պատասխանելով քաղաքացիների 6 ամենահաճախ տրվող հարցերին։


1․ Ի՞նչ աջակցություն կարող է ստանալ ընտանիքը երեխայի ծննդյան դեպքում


Երեխայի ծննդով պայմանավորված՝ պետությունը տրամադրում է՝

մայրության նպաստ,
երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,
երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ ամսական 50 հազար դրամ,
հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ երեխայի ծնվելու դեպքում։

2․ Չաշխատող քաղաքացին կարո՞ղ է ստանալ մայրության նպաստ

Այո։ Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող քաղաքացիները։

Չաշխատող անձանց դեպքում նպաստի չափը 172 698 դրամ է։ Աշխատող անձանց դեպքում այն հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

Նպաստը ստանալու համար առանձին դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հղիության 210-րդ օրը լրանալուց հետո անհրաժեշտ է դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և նշել նախընտրած բանկը։


3․ Որքա՞ն կլինի երեխայի ծննդյան միանվագ նպաստը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց՝ e-social.am հարթակում⁠ կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոնում։


4․ Որքա՞ն է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը

Ամսական նպաստի չափը տարբեր է՝ կախված ծնողի կարգավիճակից։

Խնամքի արձակուրդում չգտնվող ծնող՝ 31 600 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ 37 500 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող՝ 69 100 դրամ

Գյուղաբնակ ծնողը կարող է ստանալ ամսական 69 100 դրամ մինչև երեխայի 2 տարին լրանալը, եթե ծնողն առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրում, իսկ դիմելու պահին երեխան ևս հաշվառված է այնտեղ։

Դիմել հնարավոր է երեխայի 70 օրականը լրանալուց հետո՝ e-social.am հարթակի⁠ միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։


5․ Երրորդ երեխայի դեպքում որքան է կազմում 50 հազար դրամ նպաստը

Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող 50 հազար դրամը վճարվում է ամեն ամիս՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Դիմումը նույնպես հնարավոր է ներկայացնել առցանց կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։


6․ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը կարո՞ղ է օգնել հիփոթեքի մարմանը

Այո։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքը կարող է ստանալ միանվագ աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Աջակցության չափը՝


Առաջին կամ երկրորդ երեխայի դեպքում՝ մինչև 500 հազար դրամ

Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամ

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։



Այսպիսով, երեխա ունեցող ընտանիքների համար պետական աջակցությունը ներառում է ինչպես ծննդյան պահին տրամադրվող միանվագ վճարներ, այնպես էլ ամսական նպաստներ և հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենադիտված