Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին
Հասարակություն
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին՝ դատական գործընթացների առնչությամբ։
Պատրիարքությունը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ նախաձեռնելը և նրանց աշխարհիկ ատյանների առջև քրեական մեղադրանքներով կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավիճակի ցավալիությունն ավելի է խորանում, երբ, ըստ պատրիարքության, անտեսված են թվում Հայաստանի Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հայ Եկեղեցու հոգևոր դասին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է