2027-ից մեկանգամյա օգտագործման պլաստիկի նոր սահմանափակումներ կգործեն
Հայաստան
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության նոր սահմանափակումներ։
Առևտրի և հանրային սննդի օբյեկտներում կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքն ու առկայությունը։
Կսահմանափակվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման՝ տարաների, ափսեների, բաժակների, կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների և ձողիկների վաճառքն ու առկայությունը։
Օրենքով նախատեսված են որոշ բացառություններ, այդ թվում՝ կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի և երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի համար։
Խախտումների դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է