Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին
Աշխարհ
ՀԱՊԿ-ի նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը, զգուշացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Կազմակերպության անդամներից մեկի դեմ սահմանափակող միջոցների հնարավոր ընդունման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությունների մեջ», – ՏԱՍՍ-ին ասել է Գալուզինը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ կլինի կոնսենսուս։
Վասիլևը նաև նշել է, որ Հայաստանը պարտավոր է ՀԱՊԿ-ի ընդհանուր բյուջեին 10% ներդրում կատարել, բայց երկու տարի է, ինչ չի կատարել իր պարտավորությունները։
Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի անդամավճարների չվճարման մասին հոդվածը կարող է կիրառվել Հայաստանի նկատմամբ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է