Անձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի
Հայաստան
Օգոստոսի 11-15-ի գիշերային և ցերեկային ժամերին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 11-ին առանձին վայրերում անձրևը կարող է լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 20-25 մ/վրկ։ Առանձին մարզերում երեկոյան ժամերին սպասվում է 17-20 մ/վրկ արագությամբ քամի։
Օգոստոսի 11-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում նույնպես սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վրկ-ի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է