«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը
Աշխարհ
Իրանի պատասխան հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և սարքավորումներին հասցված ընդհանուր վնասն արդեն գերազանցել է 13 միլիարդ դոլարը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով սեփական հաշվարկներին։
Հրատարակությունը նշում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Իսլամական Հանրապետությունը Մերձավոր Արևելքում գտնվող թիրախների վրա իրականացրել է ավելի քան 2000 հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված: Վնաս է հասցվել ԱՄՆ-ի հետ կապված առնվազն 20 ռազմական օբյեկտների ութ երկրներում:
Ավելին, իրանական ուժերը վնասել կամ ոչնչացրել են մոտ 42 ամերիկյան ինքնաթիռ, հիմնականում խոշոր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներ:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է