Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՔԲԿ-ի զինաթափման և լուծարման գործընթացի իրավական հիմքը
Աշխարհ
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինաթափման գործընթացին վերաբերող օրինագիծը։ Փաստաթղթի քննարկումն ու հոդված առ հոդված քվեարկությունը տևել են շուրջ 12 ժամ․ փոխանցում է «Արմենպրես»-ը։
12 հոդվածից բաղկացած օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այն իրավական հիմք է ստեղծում ՔԲԿ-ի լուծարման գործընթացի համար։
Օրինագիծը Թուրքիայի նախագահի ստորագրությունից և պաշտոնական «Resmi Gazete»-ում հրապարակվելուց հետո կմտնի ուժի մեջ։
ՔԲԿ-ի լուծարման գործընթացը սկսվել է 2025 թվականի փետրվարին՝ կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախաձեռնությամբ։ Նույն տարվա մայիսին կուսակցությունը որոշել էր ինքնալուծարվել և դադարեցնել Թուրքիայի հետ շուրջ կես դար տևած հակամարտությունը, իսկ հուլիսին Իրաքի հյուսիսում մեկնարկել էր զինաթափման գործընթացը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է