Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է․ նա շնչում է CPAP սարքի օգնությամբ
Հասարակություն
Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայուն է։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում․ հայտնում է Sputnik Արմենիան։
«Երեխան շնչում է CPAP սարքի օժանդակությամբ։ Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,– հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ ժամը 20։40-ի սահմաններում, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննիչները պարզում են նորածնի մոր ինքնությունը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է