Ողբերգական դեպք Պռոշյանում․ վարորդի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, բժիշկներն արձանագրել են մահը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի հայտնաբերելու մասին․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին եղել է տղամարդու մարմինը։ Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի 72-ամյա բնակիչ Համլետ Ա.-ն է։
Նախնական տվյալներով՝ տղամարդը ավտոմեքենան վարելիս ճանապարհին վատ է զգացել։ Նա կնոջ հետ մեկնելիս է եղել, և կինը շտապօգնություն է կանչել։ Սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է