ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակը
Աշխարհ
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարները (SPPR) նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակը՝ 298.7 միլիոն բարել։
Նախորդ շաբաթ պաշարների մակարդակը կազմել է 304.809 միլիոն բարել։ SPRPR-ի ամենացածր մակարդակը գրանցվել է 1983 թվականի հունվարի 28-ի շաբաթվա վերջում, երբ այն կազմել է 298.379 միլիոն բարել։
Հուլիսին՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին, ԱՄՆ վարչակազմը հայտարարեց իր ռազմավարական պահուստներից 172 միլիոն բարել նավթ ազատելու մտադրության մասին՝ նպատակ ունենալով հաջորդ տարվա ընթացքում այն համալրել 200 միլիոն բարելով։
Այդ ծավալի ազատումը, ինչպես այն ժամանակ հայտարարվեց, կտևի մոտավորապես 120 օր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է