SANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվան
Աշխարհ
Դամասկոսի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, նրա զարմիկ Ատեֆ Նաջիբին և ևս յոթ հետախուզվողի, հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Որոշումը հրապարակվել է դատավոր Ֆախր ալ-Արայյանի նախագահությամբ անցկացված իններորդ դատական նիստում: Գործակալության հաղորդմամբ՝ նրա դատավճռի համաձայն՝ Ասադը մեղավոր է ճանաչվել «մեկից ավելի անձանց, այդ թվում՝ երեխաների, կանխամտածված սպանության, ինչպես նաև խոշտանգումների, կամայական կալանքի և մարդկության դեմ հանցագործությունների մեջ»։
Նիստին մասնակցել են Սիրիայի գլխավոր դատախազ Հասան ալ-Թուրբան, Ազգային անցումային արդարադատության մարմնի ղեկավարը, միջազգային իրավական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զոհերի հարազատներ:


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է