«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանց
Աշխարհ
Լեհաստանում առաջարկել են երկրից արտաքսել զորակոչային տարիքի գործազուրկ ուկրաինացի տղամարդկանց։
Նման առաջարկով հանդես է եկել Լեհաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարադատություն» կուսակցության անդամ Անջեյ Շլիվկան։ Նրա խոսքով՝ այն ուկրաինացի տղամարդիկ, որոնք կարող են ծառայել, պետք է վերադառնան հայրենիք և մասնակցեն պատերազմին։
Շլիվկան պնդել է, որ զորակոչային տարիքի տղամարդիկ չպետք է մնան Լեհաստանում՝ այն դեպքում, երբ Ուկրաինան շարունակում է զինված հակամարտությունը։
Նրա հայտարարությունը հնչել է Լեհաստանում ուկրաինացի փախստականների կարգավիճակի և նրանց նկատմամբ աջակցության քաղաքականության շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է