Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել են
Արտակարգ Պատահար
Երևանի քրեական ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Նրանք խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են Արաբկիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը «Tesla»-ի 30-ամյա վարորդ Միքայել Ղուլյանն է՝ Արմավիրի մարզից, մյուսը՝ «Opel»-ի 65-ամյա վարորդ Ռոբերտ Պարանյանը՝ Լոռու մարզից։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի էր ունեցել լուսացույցի չաշխատելու պատճառով առաջացած վիճաբանությունից հետո։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է