Ռուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասին
Տնտեսություն
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, ապա Հայաստանը կարող է դիտարկել գազի այլընտրանքային աղբյուրներից օգտվելու հնարավորությունը։
«Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից»,- ասել է Խանդանյանը։
Նրա խոսքով՝ TRIPP-ի իրագործումն արդեն գործնական փուլում է․ ԱՄՆ-ում ստեղծվել է ծրագիրը ֆինանսավորող համապատասխան հիմնադրամ, որտեղ միջոցներ են կուտակվում, իսկ ընթացքի մեջ է նաև իրագործելիության ուսումնասիրությունը։
Խանդանյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև երկաթուղային և էլեկտրական ենթակառուցվածքների զարգացում՝ հույս հայտնելով, որ դրանց շինարարությունը հնարավորինս արագ կսկսվի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է