Թոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակ
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է թոշակառուի, որը Մոսկովյան Հաղթանակի զբոսայգու լճակն էր նետում ատրճանակների և փամփուշտների նմանվող առարկաներ։ Այս մասին հայտնում է «Mash на Мойке» Telegram-ալիքը։
Տղամարդը բացատրել է, որ այդ կերպ փորձել է ազատվել մահացած հորից իրեն մնացած զենքից և զինամթերքից։
Նրա բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել և առգրավել են երկու ատրճանակ, 75 փամփուշտ, զենքի մասեր և երկու տարա՝ ավելի քան 300 գրամ անծուխ վառոդով։ Վերջինս դասվում է նետողական պայթուցիկ նյութերի շարքին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել զենքի ապօրինի շրջանառության հոդվածով։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է