Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը
Հայաստան
Հայաստանը բանակցություններ է վարում այլընտրանքային մատակարարներից գազ գնելու շուրջ՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարգիս Խանդանյանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Խոսքը Իրանի և Ադրբեջանի մասին է։ Խանդանյանի խոսքով՝ մատակարարումների դիվերսիֆիկացումը կարևոր է, մասնավորապես այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Իրանական գազի ներկրման ծավալների ավելացման հնարավորությունը քննարկվել է հուլիսին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում։ Խանդանյանի խոսքով՝ հետագայում հնարավոր է նաև ադրբեջանական գազի մատակարարում՝ TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում նախատեսվող նոր խողովակաշարի միջոցով։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների սառեցման ֆոնին Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ Երևանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու կուրսի շարունակման դեպքում կարող են վերանայվել Հայաստանի համար գործող մի շարք արտոնություններ, այդ թվում՝ ռուսական գազի մատակարարման պայմանները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է