Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ)
ՏեսանյութերՕգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ու Մետրոպոլիտենի կայարաններում։
Ոստիկանները շրջայցեր և ստուգողական միջոցառումներ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում և հանրային այլ վայրերում։
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մի խումբ անձինք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ։
Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային և գազային ատրճանակներ, դանակներ, կռփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։ Հայտնաբերվել են նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու և ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտած վարորդներ։
Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և իրավախախտումների բացահայտման նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է