Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացել
Աշխարհ
Միջերկրական ծովում նավերի կուտակում է առաջացել՝ Սև ծովում նավագնացության գրեթե դադարեցման պատճառով։ Արտահանող մի շարք երկրների՝ երկաթուղային տրանսպորտը նախընտրելու որոշումը միայն ժամանակավոր լուծում է, հայտարարել է Ստամբուլի նավագնացության պալատի (İMEAK) ղեկավար Բաշարան Բայրաքը։
Բայրաքը «Dünya» թերթին ասել է, որ մի շարք թուրքական փոխադրողներ նավերի փոխարեն ընտրել են Ռումինիայի միջով անցնող երկաթուղին և մայրուղիները։
«Սակայն այս լուծումը ժամանակավոր է. ծովային տրանսպորտի հսկայական հզորությանը այլընտրանք չկա: Սև ծովում նավագնացության գրեթե կանգառի պատճառով Միջերկրական ծովում նավեր են կուտակվել։ Այս իրավիճակը հանգեցրել է ծայրահեղ մրցակցության և բեռնափոխադրումների սակագների անկման։ Մեր ծովագնացները դժվարին իրավիճակում են. ոլորտում հավասարակշռությունը խախտվել է», - հայտարարել է Բայրաքը։
Թուրք-ուկրաինական գործարար խորհրդի ղեկավար Իսմայիլ Ուզելի խոսքով՝ նավերի համար անձնակազմ գտնելը նույնպես ավելի դժվար է դառնում։ «Բարձր աշխատավարձի առաջարկները այլևս բավարար չեն նավաստիներին համոզելու Սև ծովում նավարկել», - թերթին ասել է նա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է