Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածը
Աշխարհ
Ստամբուլի օդանավակայանը հուլիսին սպասարկել է 8.15 միլիոն ուղևորի՝ առաջ անցնելով Լոնդոնի Հիթրոուից, որը նույն ժամանակահատվածում սպասարկել է 7.86 միլիոն ուղևորի․ հայտնում է BBC-ն։
Այս ցուցանիշով Ստամբուլի օդանավակայանը առաջին անգամ զբաղեցրել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանի դիրքը ամսական ուղևորահոսքի ցուցանիշով։
Հիթրոուի ուղևորահոսքը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 1.5%-ով, մինչդեռ Ստամբուլի օդանավակայանում արձանագրվել է 2.3% աճ։
Հիթրոուն Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանն էր 1996-2019 թվականներին, իսկ այժմ Ստամբուլի օդանավակայանը մեկ ամսվա արդյունքով առաջ է անցել բրիտանական օդային հանգույցից։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է