Հայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%
Հայաստան
Հայաստանում տարեկան գնաճը հուլիսին կազմել է 4,5%՝ հունիսի 5,1%-ի համեմատ։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հրապարակած տեսության մեջ։
Գնաճի դանդաղման հիմնական գործոնը պարենային ապրանքների գների աճի նվազումն է․ տարեկան կտրվածքով այն 8,6%-ից նվազել է մինչև 7,4%։ Միաժամանակ ոչ պարենային ապրանքների գների աճն արագացել է՝ 2,3%-ից հասնելով 2,5%-ի։
Ծառայությունների ոլորտում ևս գնաճի տեմպը նվազել է՝ 2,6%-ից հասնելով 1,8%-ի։ Այս ֆոնին Հայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 3-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6,5% մակարդակում։
ԵԶԲ-ն կանխատեսում է, որ 2026 թվականի ավարտին Հայաստանում տարեկան գնաճը կկազմի 4,4%։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է